Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1859 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Լյուդվիգ Զամենհոֆը

1859 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Լյուդվիգ Զամենհոֆը

Լյուդվիգ Լազար Զամենհոֆը ծնվել է 1859 թ. դեկտեմբերի 15-ին  Ռուսական կայսրության  Գրոդնենի նահանգի Բելոստոկ քաղաքում: Մանկության  տարիներին տղան հետևում էր ռասաների միջև անըմբռնողության նկարներին:

 

Արդեն այն ժամանակ նա ենթադրեց, որ պատճառը թաքնված է բոլոր մարդկանց ընդհանուր լեզվի բացակայության մեջ: Լեզու ստեղծելու ուղղությամբ առաջին փորձերը  Զամենհոֆը կատարել է դեռևս դպրոցում, Վարշավայում: Բայց լեզուն խիստ ծանրեցված քերականությամբ էր: Լեզվաբանական նրբությունները ավելի լավ վերլուծելու համար՝ Լյուդվիգը սկսեց օտարերկրյա լեզուների ուսումնասիրություն, և 1878 թ. դպրոցն ավարտելով` ավարտին հասցրեց ունիվերսալ լեզվի  Lingwe uniwersala ստեղծման նախագիծը: Նա խուսափեց հրապարակել իր աշխատանքը երիտասարդ լինելու պատճառով և շարունակեց իր կրթությունը: Լյուդվիգը մեկնեց Մոսկվա՝ ուսումնասիրելու բժշկություն: Իր լեզվային նախագծին նա վերադարձավ այն ժամանակ, երբ ակնաբույժ էր աշխատում:

 

1879 թ. Զամենհոֆը գրում է բանասիրական աշխատանքներ` եբրայերեն լեզվի քերականության հետ կապված: Մոտավորապես 10 տարի անց՝ 1887 թ. , լույս է տեսնում առաջին գիրքը նոր լեզվի՝ էսպերանտոյի նկարագրությամբ: Զամենհոֆը սկսեց էսպերանտոն ակտիվ տարածել  մասսաների շրջանում` հուսալով, որ դա կօգնի երկրի վրա խաղաղության հաստատմանը: Լյուդվիգ Զամենհոֆը մահացել է 1917 թ. ապրիլին: Մեր օրերում Զամենհոֆի տարեդարձի օրը  նրա գաղափարների հետևորդները և ամբողջ աշխարհի  էսպերանտիստները նշում են էսպերանտոյի տոնը, որին գումարվում են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, գրքի ցուցահանդեսներ և այլն:

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ